2022 նոյեմբերի 15-16-ը Բալիում տեղի ունեցավ G20-ի 17-րդ գագաթնաժողովը, որը միավորում է պետությունների և կառավարությունների ղեկավարներին:
Միջոցառումն անցել է Ռուսաստանի և Ուկրաինաի հակամարտության ֆոնին, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև աճող առճակատման պայմաններում և ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածության ներքո, նավթի մատակարարումների պատճառով: Բալիի գագաթնաժողովի որոշ վերլուծություններ կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես է ուժային քաղաքականությունը, որը դրսեվորվում է պատերազմական գործողություններով, վնասել է G20-ին, որպես կոլեկտիվ գործողության մեխանիզմ։ ECIR-ի մասնագետներն առանձնացրել են միջազգային լրատվամիջոցներից՝ փորձագիտական ամփոփագրեր G20-ի անցած հանդիպման մասին:
1.Finanacial Times-ի խմբագիր Իվան Կրաստևը կարծում է, որ «Միջին ուժային կենտրոնները» վերափոխում են աշխարհաքաղաքական գործընթացները: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մեր նոր իրականություն ամենավառ օրինակն է։
Խմբագիրը համարում է, որ ուկրաինական պատերազմը բացահայտեց «Միջին ուժային կենտրոնների» ակտիվությունը, որը հանդիսանում է աշխարհաքաղաքական նոր ընթացքի գլխավոր շարժիչ ուժ: Օրինակ՝ Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Իսրայելը: Մինչդեռ Եվրոպայում Ամերիկայի դաշնակիցները համախմբվեցին ի պաշտպանություն Ուկրաինայի և ընդդեմ Պեկինի լուռ աջակցությանը Վլադիմիր Պուտինի պատերազմին, գլոբալ հարավը դեռ չի ցանկանում ընկալել Կիևի դիմադրությունը Ռուսաստանին որպես հակագաղութային պայքար. Սա նշանավորվում է նրանով, որ իրենց սեփական Հետգաղութային ինքնությունները ձևավորվում են եվրոպական կայսրությունների կամ ԱՄՆ-ի հեգեմոնիա դեմ պայքարի արդյունքում, այլ ոչ թե Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ։
Որոշ «Միջին ուժային կենտրոնները» դեմոկրատական երկրներ են, որոշները՝ ավտորիտար, մյուսները գտնվում են այդ երկու համակարգերի մինչև, ոմանք զարգացող երկրներ են՝ աճող բնակչությամբ, մյուսները՝ ունեն զարգացած տնտեսություն սակայն պայքարում են ժողովրդագրական անկման դեմ. Ոմանք վաստակեցին իրենց կարգավիճակը՝ շնորհիվ աշխարհագրական մեծության, մյուսները՝ տնտեսական հզորության։ Սակայն, ըստ Հեղինակի, նրանք բոլորն ունեն մեկ հիմնարար առանձնահատկություն. նրանք վճռական են սեղանի շուրջ լինել և ոչ ճաշացանկում, քանի որ նրանք բոլորն ունեն ուժ և հավակնություն իրենց տարածաշրջաններում լինել առաջատար դիրքերում:
Ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի դերը «Միջին ուժային կենտրոնի» ակտիվության օրինակ է։ Փորձագետը պնդում է, որ Անկարան իջեցրել է իր դերակատարությունը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի դաշնակից փոխարենը միջնորդի դեր ստանձնելով Մոսկվայի և Կիևի միջև:
Այսպիսով, «Միջին ուժային կենտրոնները» ձգտում են հասնել Վաշինգտոնի կամ Պեկինի գլոբալ ազդեցությանը։ Թեև դա քիչ հավանական է, սակայն սառը պատերազմից միակ տարբերությունն այն է, որ «Միջին ուժային կենտրոնները» ստիպված էին հարմարվել գերտերությունների ծրագրերին, սակայն այսօր ԱՄՆ-ն ու Չինաստանը ստիպված են ընդունել «Միջին ուժային կենտրոնների» դերակատարությունը և կառավարել աշխարհը, որը փոփոխվում է նրանց ազդեցության ներքո:
2.Foreign Policy-ի մեկ այլ սյունակագիր Ադամ Տոոզը համարում է, որ համաշխարհային տերությունները ցույց տվեցին, որ համագործակցությունը կարող է աշխատել նույնիսկ գլոբալ հակամարտության ժամանակ։
Վերլուծաբանը դրական է վերլուծում G20-ի անցած հանդիպումը՝ համարելով, որ այն գերազանցել է բոլոր ակնկալիքները. Բալիում ուշադրության կենտրոնում Ուկրաինան էր։
Չկար մեկը, ով ցանկանում էր դաշնակցել Ռուսաստանի հետ։ «Սա չի նշանակում, որ Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան պատրաստվում էին համակարծիք լինել ԱՄՆ-ի ու Եվրոպայի Պուտինին դատապարտելու հարցում. Այդ առումով նրանք պահպանեցին իրենց անկախ դիրքորոշումը: Միեվնույն ժամանակ նրանք չէին թաքցնում, որ համարում են ընթացող պատերազմը վտանգավոր համաշխարհային տնտեսության համար և զարմացած են Պուտինի միջուկային հարվածի սպառնալիքներից»,- պնդում է հեղինակը։
Սյունակագիրը նաև աջակցում է այն գաղափարին, որ զարգացող երկրները կարող են
համարվել որպես G-20-ի կրտսեր անդամներ, որոնք ցուցադրել են իրենց ազդեցությունն ու անկախությունը: Սրանք այն ուժերն են, որոնք ունեն իրենց դիրքորոշումը և անհատապես նրանք նշանակալի խաղացողներ են:
Նա գտնում է, որ երկու հակամարտությունները՝ Ռուսաստանն ընդդեմ Արևմուտքի և Չինաստանն ընդդեմ ԱՄՆ-ի, պառակտում են աշխարհը: Թեև Չինաստանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վտանգը լուրջ է` Պեկինը և Վաշինգտոնը գիտակցում են հաղորդակցության ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը: Դրանով Բալի G-20-ը ցույց տվեց, որ դիվանագիտությունը ճգնաժամի դարաշրջանում չի նշանակում, որ հարաբերությունները վիճակված են պայթելու կամ քանդվելու:

3.Ինչ վերաբերում է CNN-ի խմբագիր Ռեա Մոգուլին, ապա վերլուծաբանը կարծում է, որ
G20-ի քննադատությունը Ռուսաստանի հասցեին ցույց է տալիս ասիական նոր տերության վերելքը. Եվ այդ երկիրն է Հնդկաստանը. Նյու Դելին հմտորեն հավասարակշռում է իր կապերը Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Վերլուծաբաններն ասում են, որ Մոդին ի հայտ է գալիս որպես առաջնորդ, որին սիրաշահել են բոլոր կողմերը, նա վայելում է աջակցությունը իր երկրի ներսում՝, միաժամանակ ամրացնելով Հնդկաստանի հեղինակությունը որպես միջազգային ուժային կենտրոն:
Հեփեյմոն Ջեյքոբը, Նյու Դելիի Ջավահարլալ Նեհրու համալսարանի (JNU) դիվանագիտության և զինաթափման գծով դոցենտ, ասում է, որ արևմտյան առաջնորդները հաշվի են առնում
Հնդկաստան կարծիքը որպես տարածաշրջանում հիմնական շահագրգիռ կողմ, քանի որ Հնդկաստանը մի երկիր է, որը մոտ է ինչպես Արևմուտքի, այնպես Ռուսաստանի հետ.
Նյու Դելին ամուր կապեր ունի Մոսկվայի հետ, որոնք սկիզբ են առել սառը պատերազմի ժամանակներից, Հնդկաստանը ռազմական տեխնիկայի հարցում մեծապես կախված է Կրեմլից: Միաժամանակ Նյու Դելին ավելի է մոտենում Արևմուտքին, քանի որ Արևմուտքը փորձում է դիմակայել Պեկինի վերելքին, դիրքավորելով Հնդկաստանը ռազմավարական առումով ավելի կարևոր տեղում: Ջեյքոբը, JNU համալսարանից նշում է.«Զգացողություն կա, որ Հնդկաստանը դիտվում է որպես առանցքային երկիր, որը կարող է ապահովել տարածաշրջանի կարիքները Հարավային Ասիայում և դրանից դուրս:»
Պանտը, Լոնդոնի Քինգս քոլեջից, նույնպես պնդում է, որ Մոդիի գաղափարն է Հնդկաստանը ներկայացնել որպես երկիր, որը կարող է արձագանքել այսօրվա մարտահրավերներին՝ միաժամանակ արձագանքելով մտահոգություններին, որոնք ունեն ամենաաղքատ երկրներն, ժամանակակից աշխարհակարգի մասին: Այս առումով, Հնդկաստանը հաջորդ տարվա գագաթնաժողովին կդիրքավորվի որպես զարգացող աշխարհի և գլոբալ հարավի ձայնը:
Տարբեր փորձագետների կարծիքները վերլուծելուց հետո կարող ենք եզրակացնել, որ զարգացող
երկրները կարող են օգտակար լինել համընդանուր լուծումներ գտնելիս:
Փորձագետների ընդհանուր միտքը հանգեցնում է նրան, որ աշխարհի շատ վայրերում գլոբալացումը վերափոխվում է ռեգիոնալիզացիայի: Ռեգիոնալիզմի դրսեվորումները կարող են դիտվել որպես պատասխան գլոբալացման և աշխարհաքաղաքական գործընթացներից ծագած խնդիրներին: Սա զարգացող երկրների համար գործիքակազմ է իրենց ազդեցությունը ամրապնդելու համար: Մինչդեռ հին ռեգիոնալիզմը ձևավորվել է երկբևեռ Սառը պատերազմի համատեքստում, նորը ձևավորվում է բազմաբևեռ աշխարհակարգում: Մեկ այլ հիմնական տարբերությունն այն է, որ հին ռեգիոնալիզմը հաճախ ստեղծվել է գերտերությունների միջամտությամբ, իսկ նորը ավելի ինքնաբուխ գործընթաց է, որը տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակում , որտեղ հիմնական պետությունները համագործակցության հնարավորություն են փնտրում, որպեսզի դիմակայեն գլոբալ մարտահրավերներին:
Նոր ռեգիոնալիզմը կապված է գլոբալացման հետ և, հետևաբար, հնարավոր չէ նրան դիտարկել միայն մեկ տարածաշրջանի տեսանկյունից: Այն պետք է ընկալվի որպես նոր աշխարհակարգի
հայեցակարգ, քանի որ ռեգիոնալիզմի ցանկացած գործընթաց իր հետևանքներն ունի այլ տարածաշրջաններում, ինչը ձևավորում է նոր աշխարհակարգի կազմակերպման ձև:
Ինչպես Սառը պատերազմի ժամանակ, այժմ նույնպես կան էկզիստենցիալ ռիսկեր, որոնք պահանջում են ակտիվ կառավարում: Այդ տեսակետից, G-20-ը դիվանագիտության համար օգտակար հարթակ է և այս ձևաչափը կարող է լինել արդյունավետ նոր մարտահրավերները կառավարելու հարցում: