Հայ-վրացական հարաբերությունների հեռանկարները

2022 թվականի դեկտեմբերի վերջին ECIR հարթակի շրջանակներում տեղի ունեցավ առցանց կլոր սեղան հայ և վրաց հանրության ներկայացուցիչների միջև։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների հեռանկարի շուրջ։

Քննարկումն անդրադարձավ մի շարք հարցերի՝ ներկա հարաբերությունների բարելավումից մինչև զարգացման հեռանկարներ՝ հատուկ շեշտադրում դնելով հանրային կապերի և հանրային դիվանագիտության դերի վրա։

Ներկա հարաբերությունների շրջանակում նշվել է, որ կան առասպելներ և կարծրատիպեր, որոնք առկա են երկու հասարակությունների գիտակցության մեջ, ինչը հետևանք է մատչելի ուսումնական նյութերի բացակայության, նվիրված հայ-վրացական հարաբերություններին:

Հասարակական մակարդակում ակտիվ շփումների բացակայությունը ևս բացթողում է հանդիսանում, քանի որ չի ձևավորվում օրակարգ, որի շրջանակներում կքննարկվեր տարածաշրջանի ապագան և հայ-վրացական հարաբերությունների դերը այդ կոնտեկստում։

Զարգացման հեռանկարների հարցում նշվել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է հաջողված պատմական համագորձակցության փորձ, որը պետք է օգտագործվի հարաբերությունների զարգացման ու խորացման համար։ Մասնավորապես՝ համատեղ պատմական հաջողությունները, մշակութային ու հոգեւոր ժառանգությունը, միասին ապրելու ու արարելու փորձը՝ ի շահ երկու ժողովուրդների։

Քննարկման մասնակիցները հանդես են եկել նաև մի շարք դիտողություններով և առաջարկություններով։

Մասնավորապես, վրացական կողմը նշել է երկրների տնտեսության և տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորության մասին, փոխադարձ ներդրումների ոլորտում թափանցիկ մեխանիզմներ և երաշխիքներ ստեղծելու կարևորությունը։

Երկու կողմերը ուշադրություն են դարձրել, Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների համար համատեղ զբոսաշրջային նախագծերի ստեղծման կարևորությունը։ Երկու երկրների քաղաքացիների համար սահմանի հատման պարզեցված ընթացակարգեր ստեղծելու հեռանկարով։

Քննարկուման ընթացքում վրացական կողմից հնչեց կարևոր առաջարկ, տրանսպորտային ենթակառուցվածքները բարելավելու մասով։ Հանրապետությունների միջեւ արագընթաց երկաթուղային կապ ստեղծելու հեռանկարով։

Հայկական կողմից առաջարկվել է բիզնեսի և նոր տեխնոլոգիաների ոլորտում ստեղծել հասարակական խմբեր՝ փորձի փոխանակման, նոր կապերի ստեղծման և համատեղ նախագծերի հետագա զարգացման համար։

Այս գործընթացում կարևոր տարր կարող է լինել հայկական սփյուռքը՝ իր գործարար կապերի լայն ցանցով։

Քննարկումների արդյունքում երկուստեք կարևորվել է հանրային ձևաչափով երկխոսությունը շարունակելու և հայ-վրացական հարաբերությունների շահերից ելնելով հանրային դիվանագիտության ինստիտուտների զարգացումը։