
Հունաստանի հետ վեճերը շահավետ զենք կդառնան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, եթե նա որոշի ճգնաժամ հրահրել, որը կշեղի ուշադրությունը իր երկրի տնտեսության փլուզումից:
Ի վերջո, նա միանգամայն ունակ է այրել կամուրջներն Արևմուտքի հետ, եթե դա կօգնի նրան հաղթել ընտրություններում, որոնք Թուրքիայի առաջնորդի համար գոյատևման լուրջ հարց են դարձել։ Փաստը, սակայն, այն է, որ ոչ ոք հստակ չգիտի, թե նա ինչ է մտածում և ծրագրում.
Թուրքիայում տիրող իրավիճակին գերազանց տիրապետող 10 վերլուծաբան, լրագրող և փորձագետ պատմել են, թե որտեղ են տեսնում երկիրը և նրա առաջնորդին մեկ տարի անց՝ 2023 թվականի հունիսին ընտրողների քվեարկությունից հետո:
Մի բան, որի շուրջ նրանք բոլորը կարծես համաձայն են, այն է, որ Թուրքիայի նախագահը հայտնվել է բարդ իրավիճակում, անկանխատեսելի է և պատրաստ է անել ամեն ինչ իշխանության ղեկին մնալու համար:
Սթիվեն Ա. Կուկ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մասնագետ Միջազգային հարաբերությունների խորհրդում:

Կարծում եմ, որ Էրդողանն ամեն ինչ կանի ընտրություններում հաղթելու համար, այդ թվում՝ օգտագործելով Հունաստանն ու Կիպրոսը՝ հանրային տրամադրությունները իրենց դեմ շրջելու համար։ Սակայն, եթե Էրդողանն ի վերջո հաղթի, շատ հավանական է, որ մենք կտեսնենք, թե ինչպես նա հետ կկանգնի իր ագրեսիվ կեցվածքից:
Դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, եթե հաղթի ընդդիմությունը։ Եթե [Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար] Քըլըչդարօղլուն հաղթի, նա կարող է ավելի չափավոր դիրք գրավել Էգեյան ծովում միայն այն դեպքում, եթե ցանկանում է հեռու մնալ իր նախորդից, քանի որ դա սուր հարց է թուրքերի զգալի մասի համար, անկախ նրանից, թե ում օգտին են նրանք քվեարկում:
Ներկայիս ընդդիմությունը, հնարավոր է, ավելի քիչ ագրեսիվ կեցվածք ընդուներ Եվրոպական Միության և Արևմուտքի նկատմամբ, սակայն Քըլըչդարօղլուն ազգայնական է։ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը ևս մեկ թեկնածու է, որին կարելի է առաջադրել Էրդողանի դեմ, քանի որ նա և՝ շատ հայտնի է, և ազգայնական, ինչը կրկին կարող է խնդիր դառնալ Հունաստանի և Կիպրոսի համար:
Չեմ կարծում, որ թուրքերը մտադիր են պատերազմել Հունաստանի դեմ, հատկապես հաշվի առնելով տնտեսության սարսափելի վիճակը։ Բայց ամեն ինչ կարող է պատահել:
Էրդողանի հռետորաբանությունը Լոզանի պայմանագրի և կղզիների վերաբերյալ և նրա պատկերացումը, թե Թուրքիայի հետ անարդար են վարվում, ի վերջո, կարող են նրան տանել այնպիսի ճանապարհով, որով նա, հնարավոր է, երբեք իսկապես չի ցանկացել գնալ:
Ինչ վերաբերում է թուրքական տնտեսությանը, ապա այն իսկապես ծանր վիճակում է Էրդողանի վատ կառավարման պատճառով։ Մենք տեսել ենք, թե ինչպես էին փողերն ուղղվում Թուրքիայի կենտրոնական բանկ, և ես ենթադում եմ, որ դրա հետևում կանգնած է Ռուսաստանը՝ հատկապես հաշվի առնելով Պուտինի և Էրդողանի պատժամիջոցների շրջանցման հարցում Ռուսաստանին օգնելու գործարքը։
Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Պուտինը ներդրումներ է կատարում Էրդողանի մեջ և ցանկանում է, որ նա հաղթի այս ընտրություններում։ Մի մոռացեք, որ էներգակիրների գների կտրուկ աճի պատճառով Ռուսաստանն այժմ շատ փող ունի։ Ես ենթադրում եմ, որ արտարժույթի հոսքը դեպի Թուրքիա գալիս է ռուսական էներգակիրների՝ Արևմուտքին վաճառքից ստացված գումարներից։
Յավուզ Բայդար, Ahval անկախ լրատվական կայքի գլխավոր խմբագիր, լրագրող, բլոգեր և ակտիվիստ:

Ինչպես ես կանխատեսել էի երկու տարի առաջ կատարած վերլուծության մեջ՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո՝ որպես սիմվոլիզմով լի գործողություն, Թուրքիան լիարժեք ավտոկրատիայի վերածելու Էրդողանի ձգտումը պետք է կապված լինի Լոզանի պայմանագիրը կասկածի տակ դնելու նրա ջանքերի հետ։
Էրդողանի իշխանությունը պահելու ռազմավարությունը հիմնված է երկրի ներսում ճնշումների և հարձակողական արտաքին քաղաքականության վրա։ Արևմուտքի վարած “խաղաղության” քաղաքականությունը երբեք չէր աշխատի, և այն չաշխատեց։ Էրդողանը ծաղկում է բոլոր կողմերից պառակտված և շփոթված ընդդիմության և փափուկ ուժի արևմտյան պատրանքների շնորհիվ։ Նրա տեսլականը նաև արտահայտվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ նրա աճող առճակատման մեջ, որտեղ Հունաստանը, ինչպես նաև Սիրիան, Շվեդիան և Ֆինլանդիան միայն միջոցներ են:
Էրդողանը կմնա մեծ խաղացող, քանի որ նա փորձում է դռներ բացել դէպի Ռուսաստան և Արևելք։ Մենք տեսնում ենք, որ նրա իշխանության օրոք Թուրքիան դանդաղ, բայց հաստատապես շարժվում այս ուղղությամբ: Այսպիսով, ևս մեկ առանցքային հարցն այն է, թե կցանկանան արդյոք Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրները և, ոչ պակաս կարևորը՝ Մեծ Բրիտանիան, որ նա մնա իշխանության ղեկին:
Երկրում բևեռացում և վախ է տիրում: Ընդդիմությունը դեռևս չունի գլոբալ խնդիրների լուծման ծրագիր, նա կորցրել է կապը եվրոպական կուսակցությունների, ԵՄ շրջանակների և ամերիկյան վարչակազմի հետ: Սա մտահոգություն է առաջացնում, որ կարող են փոխվել իշխանության դերակատարները, բայց ոչ երկրի կուրսը:
Զեհրա Չելենք, Duvar թերթի հեղինակ և մեկնաբան, մարդու իրավունքների փորձագետ:

Եթե Էրդողանը կրկին հաղթի, ապա շատ դժվար կլինի մտածել պայծառ ապագայի մասին Թուրքիայում մարդու հիմնարար իրավունքների և կանանց իրավունքների տեսանկյունից։ Կանանց վիճակը վատացել է այն պահից, երբ 2021 թվականի մարտի 20-ին Նախագահի հրամանագրով Թուրքիան դուրս եկավ Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիայից, րը նաև հայտնի է որպես Ստամբուլի կոնվենցիա:
Այս առումով ես կարծում եմ, որ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ ավելի ժողովրդավարական, էգալիտար CHP-ն՝ վեց փոքր ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաև HDP-ի լիակատար աջակցությամբ, կանանց իրավունքների և LQBTIQ+ հարցերի վերաբերյալ միջազգային իրավական դրույթներին համապատասխան, կարող է ապագայի համար բավականին լավատեսական հեռանկարներ ապահովել:
MeՄեհմեթ Ջաման, Նյուֆաունդլենդի Մեմորիալ համալսարան, Կանադա: Թուրքիայի և մարդու իրավունքների հարցերով փորձագետ։hmet Caman, Memorial University of Newfoundland, Canada. Expert on Turkey and human rights.

Թուրքիան մեկ տարի անց շատ չի տարբերվի այն երկրից, որը նա այսօր է։ Թուրքիայի գլխավոր խնդիրներից մեկը այն պետության ձևավորումն է, որն իր քաղաքացիներին պարտադրում է թուրքական ռասիստական ինքնությունը: Այս պետությունը հիմնված է Օսմանյան իմպերիալիզմի և Միություն և առաջադիմություն կուսակցության ռասիստական և էքսպանսիոնիստական քաղաքականության վրա: Թուրքիան պետք է լինի ապակենտրոնացված, դաշնային, դեմոկրատական և աշխարհիկ հանրապետություն՝ ընդգծելով իր Անատոլիական ինքնությունը, այսինքն՝ աշխարհագրական ինքնությունը։ Ես չեմ տեսնում որևէ իրական հիմքեր, որ հաջորդ տարի Թուրքիայում կհայտնվի քաղաքական ուժ, որը կսկսի իրականացնել նշված փոփոխությունները։
Ryan Gingeras, Naval Ռայան Գինգերաս, Ռազմածովային դպրոց, Օսմանյան կայսրության նոր Օսմանյան պատմության մասնագետ։School, Historian of the late Ottoman Empire.

Կարելի է վստահ լինել երկու հիմնական գործոններում, որոնք կորոշեն թուրք-հունական հարաբերությունները 2023 թվականին։ Ամռանը, ամենայն հավանականությամբ, երկու երկրների քաղաքացիները կքվեարկեն կարևորագույն ընտրություններում։
Երկու երկրներում էլ այս կամ այն չափով տիրում է տնտեսական անորոշություն։
Ներգաղթը դժգոհություն է առաջացնում թուրքերի և հույների մեծամասնության մոտ։ Շատ ընտրողների համար ընտրությունները հնարավորություն են իրենց առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու իշխանության չարաշահման համար։ Եվ, իհարկե, երկու երկրներում էլ ընտրարշավներն առաջին պլան են մղում հունա-թուրքական նոր պատերազմի վտանգն ու հավանականությունը։
Երկրորդ գործոնը, որը պետք է հաշվի առնել գալիք տարում, դա պատմության դերն է։ 2023 թվականին թուրքական կառավարությունը, անկասկած, բոլոր ջանքերը կգործադրի երկու կարևոր հարյուրամյակ նշելու համար։ Առաջիկա ամառ կլրանա Լոզանի պայմանագրի ստորագրման հարյուրամյակը։ Մինչ հույները, հավանաբար, կդիտարկեն դա որպես Փոքրասիական աղետի գագաթնակետ (ինչպես նաև 1923-24 թվականներին բնակչության փոխանակման սկիզբ), թուրքերը նույնպես, հավանաբար, Լոզանի հարյուրամյակը կդիտարկեն որպես պայմանագիրը վերանայելու հնարավորություն:
Անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, թուրք քաղաքական առաջնորդները միասնական են Էգեյան և Միջերկրական ծովերում երկրի հավակնություններն առաջ մղելու իրենց ցանկության մեջ: Այնուամենայնիվ, պատմության գործոնը, անկասկած, կազդի այն բանի վրա, թե ինչի է պատրաստ գնալ Էրդողանը կամ նրա հետնորդը Հունաստանի հաշվին հաղթանակի հասնելու համար:
Սեյֆեթին Գուրսել, Բահչեշեհիր համալսարան, Թուրքիայի տնտեսության փորձագետ.

Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ Էրդողանը կարողանա կրկին դառնալ նախագահ, նա Թուրքիային Արևմտյան դաշինքում ամեն գնով պահպանելուց բացի, այլ ընտրություն չունի։ Տնտեսական տեսանկյունից Թուրքիան չի կարող դուրս գալ Մաքսային միությունից, ՆԱՏՕ-ից և Եվրոպական խորհրդից։
Եթե Էրդողանը հաղթի նախագահական ընտրություններում, ճգնաժամն անշրջելի է։ Ես չեմ ուզում շահարկել այս հարցը։ Միայն կարող եմ ասել, որ մղձավանջը ավելի ահավոր կդառնա։ Եթե նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, նոր իշխանության համար հեշտ չի լինի շրջել ճգնաժամը, քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում կուտակված խնդիրները, ինչպիսիք են շատ բարձր ինֆլյացիան, կենտրոնական բանկի բացասական պահուստները և այլն, ընթացիկ հաշվի շատ բարձր դեֆիցիտն այնքան սուր են, որ դրանք դժվար է լուծել արագ և համեմատաբար համեստ ծախսերով։
ԼևենտԿոկեր, իրավաբան, թուրքական իրավունքի փորձագետ:

Եթե ընտրություններում հաղթի MI-ն, դա ավելի լավ կլինի, քան Էրդողանի արդեն 20-ամյա դարաշրջանի շարունակությունը։ Ինձ ամենից շատ անհանգստացնում է այն, որ եթե LFA-ին և HDP-ին բացառելու միտումը շարունակվի, և քրդական հարցը չլուծվի վերականգնված ժողովրդավարության պայմաններում, Թուրքիան չի կարողանա ճեղքել ավտորիտարիզմի շղթաները։
Կա՞ն արդյոք ամուր հիմքեր լավատեսության համար: Թուրքիայի Հանրապետությունը որպես պետություն պատմականորեն հիմնված է թուրքական ազգայնականության գաղափարախոսության վրա: Ինքնության հարցերի հետ կապված ցանկացած լուծում թուրքական քաղաքականության մեջ պահանջում է վերացնել այդ պետական գաղափարախոսությունը, իսկ դրա համար պահանջվում է Սահմանադրության գրեթե հիմքային փոփոխություն։ Առաջիկա ընտրությունները կարող են օգնել թուրք հասարակությանը հասկանալու, որ հիմնական խնդիրը մի կողմից թուրք-իսլամական ազգայնականության, մյուս կողմից աշխարհիկ թուրքական ազգայնականության ստեղծած փակուղուց դուրս գալն է։ Ուստի կարծում եմ, որ մեկ տարի անց Թուրքիան լավագույն դեպքում քննարկելու է՝ ընդունել արդյոք նոր Սահմանադրություն և ինչպես։
Գյոխան Բաչիկ, Պալացկու համալսարան, Չեխիա, իսլամի և Թուրքիայի փորձագետ։

Թուրքիայի տնտեսությունը շատ վատ վիճակում է, և Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կպարտվի ընտրություններում: Դժվար է ասել, թե ինչպես կարձագանքի ավտորիտար առաջնորդը, բայց պարզ է, որ որքան տնտեսությունը վատանա, այնքան նա կօգտագործի այլ հարցեր՝ ձայներ հավաքելու համար։ Հնարավոր է, օրինակ, որ նա ճգնաժամեր առաջացնի արտաքին քաղաքականության մեջ։ Սա շատ ավելի հավանական է Հունաստանի դեպքում, քան, ասենք, Սիրիայի դեպքում։ Թուրքիայի քաղաքացիները բորբոքվում են, երբ խոսքը վերաբերում է անվտանգության հարցերին, և Էրդողանը ցանկանում է, որ մարդիկ խոսեն ամեն ինչի մասին, բացի տնտեսությունից: Հունաստանի հետ ճգնաժամը բավական լուրջ գործոն կլիներ տնտեսական ճգնաժամին հակազդելու համար:
Կարծում եմ, եթե Էրդողանը որոշի խաղալ այս խաղը, ապա, ամենայն հավանականությամբ, դա կլինի հունական ճակատը։ Եվ ես նաև հավատում եմ, որ այս ընտրություններում հաղթելու համար Էրդողանը պատրաստ է նույնիսկ զոհաբերել Արևմուտքի հետ հարաբերությունները։ Ընդդիմության հաղթանակը որևէ էական դրական դինամիկա չի բերի Հունաստանի հարցում, քանի որ թուրքական հասարակությունը աջակցում է Հունաստանի նկատմամբ Թուրքիայի արտաքին քաղաքականությանը:
Ջենգիզ Աքթար, քաղաքագետ և խմբագիր, թուրք-եվրոպականհարաբերություններիփորձագետ:

Այսօր Թուրքիայի սոցիոլոգների և փորձագետների շրջանում լայն կոնսենսուս կա այն հարցում, որ ներկայիս վարչակարգը, իշխող կոալիցիան և Էրդողանը կպարտվեն ընտրություններում։ Ես կարծում եմ, որ նոր վարչակազմը չի կարող դադարեցնել այն աղետները, որոնց միջով ամեն օր անցնում է Թուրքիան: Բազմազան ընդդիմությունը, բացի Էրդողանին հաղթելուց, ոչ մի քաղաքական ծրագիր չունի քաոսային իրավիճակը շտկելու համար։ Նա չունի ոչ տնտեսական ծրագիր, ոչ քրդական խնդիրը լուծելու քաղաքական կամք, ոչ շարունակվող արտաքին ավանտյուրաները, այդ թվում՝ Կիպրոսի և Հունաստանի դեմ ուղղված սպառնալիքները կանգնեցնելու ծրագիր: Այս հարցում, բացի HDP-ից, ընդդիմությունն իրականում նույնքան պատերազմ հրահրող է, որքան գործող ռեժիմը: Ընդհանուր առմամբ, պետք չէ սպասել, որ Թուրքիան կվերականգնվի և կվերադառնա նորմալ կյանքի, նույնիսկ եթե հաղթի ընդդիմությունը:
Ջեննի Ուայթ, Ստոկհոլմի համալսարան, Թուրքական հետազոտությունների ինստիտուտ, քաղաքական իսլամի և Թուրքիայի փորձագետ:

Այս օրերին Էրդողանը կորցնում է ժողովրդականությունը։ Նոր սերունդները ոչինչ չգիտեն նախկին քամահրանքի մասին և տեսնում են միայն վերևից գործադրվող ճնշումը, որը պահանջում է հավատարիմ լինել AKP-ին և լինել «ճիշտ» մահմեդական:
Երիտասարդությունը հիշում է միայն AKP-ի ճնշումները։ Նրանք հոգնել են նրանից, որ կառավարությունը օգտագործում է իսլամը իր քաղաքականությանը և գործողություններին աջակցելու նպատակով: Մարդիկ շատ հստակ տեսնում են նրանց կոռումպացված գործողությունները, տեսնում են, որ հարստանում են միայն Էրդողանին մոտ գտնվող մարդիկ։ Երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել, եթե չեն պատկանում AKP-ի շրջանակներին։
Կարևորագույն հարցն այն է, թե արդյոք Էրդողանը կհեռանա իշխանությունից, եթե պարտվի 2023թ. հունիսին կայանալիք նախագահական և խորհրդարանական հաջորդ ընտրություններում, թե կփորձի կեղծել ընտրությունները, ինչպես նախկինում է արել։ Քաղաքացիական պատերազմը ինչ-որ անիրական բան չէ: Էրդողանը մի անգամ նշել է, որ, իր կարծիքով, «իսկական» Թուրքիան բաղկացած է 50 միլիոն մարդուց, իսկ մնացած 30 միլիոնը «ներքին թշնամի» են ։
Ընթացիկ հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կպարտվի նախագահական ընտրություններում, սակայն նրա AKP կուսակցությունը դեռ կգերիշխի խորհրդարանում:
Ամենայն հավանականությամբ, նրանք կարգելափակեն ընդդիմության բարեփոխումների ցանկացած ծրագրի իրականացումը։ Մարդիկ վախենում են, որ եթե Էրդողանը հեռանա, ինչ-որ մեկն իրենց հետ կանի նույնը, ինչ արվել է նրա օրոք։ Նույնիսկ եթե Էրդողանը հաղթի 2023թ. ընտրություններում, նա չի կարողանա իշխանությունը պահել առանց հետագա բռնաճնշումների։ Հիմնական CHP ընդդիմությունը մի փոքր ավելի չափավոր է, բայց նաև ազգայնական, իսկ ազգայնականները անկսակած դուր կգան բնակչությանը և կշեղեն նրա ուշադրությունը թուլացող տնտեսությունից։ Այնպես որ քիչ հավանական է, որ ինչ-որ լուրջ փոփոխություններ տեղի ունենան արտաքին քաղաքականության մեջ, կամ որ տեղի ունենա ներքին բևեռացման թուլացում։ Իսկ կլինե՞ն ընդհանրապես ընտրություններ։ Եթե AKP-ի կառավարությունը թեժ հակամարտության մեջ հայտնվի, ասենք, Հունաստանի և նրա դաշնակից Ֆրանսիայի հետ Էգեյան ծովում կամ Ռուսաստանի և/կամ ԱՄՆ-ի հետ Սիրիայում, դա կարող է հիմք դառնալ ընտրությունների չեղարկման և արտակարգ դրություն հայտարարելու համար։