«Հայաստանն ու Վրաստանը պետք է կազմեն Կովկասյան ժողովրդավարությունների դաշինք»

ECIR-ի կողմից ներկայացված հոդվածի ակնարկ

«Հայաստանն ու Վրաստանը պետք է կազմեն Կովկասյան ժողովրդավարությունների դաշինք», հեղինակ ՝ Ջոնաթան Ուաչթել Washington Diplomat-ից, քաղաքականության հարցերով ավագ խորհրդական, մամուլի քարտուղար և ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության հաղորդակցության տնօրեն, ով աշխատում է Լեռնային Ղարաբաղում, Հարավային Սուդանում և այլ թեժ կետերում։ Լինելով նախկինում լրագրող, նա լուսաբանել է Խորհրդային Միության փլուզումը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի անկախությունը և դրա հետևանքով բռնկված պատերազմները։

Հոդվածի հիմնական կետերը.
Մինչ մեր հայացքներն ուղղված էին զարհուրելի իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, այս ամիս նոր բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Ավտորիտարիզմի նմանատիպ հարձակումն այժմ սպառնում է միջազգային հետեւանքներով նախկին Խորհրդային Միության մեկ այլ անկյունում ՝ Կովկասում:


Դա տեղի է ունենում մի տարածաշրջանում, որտեղ հատվում են երեք վտանգավոր խաղացողներ ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, ստեղծելով ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակ։ Հերթական անգամ արյունալի աղետին ականատես լինելու փոխարեն ՝ Արևմուտքը պետք է իր ուշադրությունը կենտրոնացներ այդ հարցի վրա։

Հայաստանը չունի ելք դեպի ծով և գտնվում է ոչ շահավետ վիճակում, համեմատած Ադրբեջանի՝ նավթապետության հետ, որն ունի հզոր դաշնակից՝ ի դեմս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և սպառազինության շահավետ մատակարար՝ ի դեմս Իսրայելի: Միևնույն ժամանակ, Հայաստանը նաև երիտասարդ ժողովրդավարական հանրապետություն է, որի սիրտը գտնվում է Արևմուտքում։ Հայաստանից անմիջապես հյուսիս գտնվում է Վրաստանը՝ ևս մեկ երիտասարդ ժողովրդավարություն, որն իր խնդիրներն ունի ավտոկրատիայի հետ, ի դեմս Վլադիմիր Պուտինի գլխավորած Ռուսաստանի, որի հետ նա պատերազմի մեջ է մտել 2008 թվականին։

Վրաստանը և Հայաստանը, որոնք կիսում են ոչ միայն ժողովրդավարությունը, այլև հզոր քրիստոնեական մշակույթներ, պետք է միասին աշխատեն ժողովրդավարական արժեքների առաջխաղացման ուղղությամբ։


Այս երկու փոքր երկրները կարող էին համատեղ ջանքերով հասնել որակապես նոր մակարդակի և, գրավելով Արևմուտքի ուշադրությունը, կարող էին աստիճանաբար հեռանալ իրար մեջ մրցակցող դաշինքներից, որոնք հակադրում են իրենց շահերը:
Վրաստանը, որն իրեն համարում է արեւմտյան երկիր, չպետք է միանա ավտորիտար Ադրբեջանին և Թուրքիային։ Նա, հավանաբար, անհրաժեշտություն զգաց դա անել Արևմուտքի թույլ աջակցության պատճառով, որն աննշան էր 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ։


Հայաստանի և Վրաստանի կովկասյան ժողովրդավարությունների դաշինք ստեղծելու համար ևս պետք է հաղթահարել միմյանց ընկալման որոշ խնդիրներ, ինչպես նաև երկու հարևան երկրների միջև ծագած տարաձայնությունները։ Վրացիները հաճախ անարդարացիորեն համարում են, որ հայերը «ծախվել են Ռուսաստանին», բայց Հայաստանը չի կարող կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ ՝ չառաջացնելով Մոսկվայի զայրույթը։ Երկու երկրներն էլ պնդում են, որ գինու բնիկ ծննդավայր են, նրանք նաև վիճում են միմյանց խոհանոցների ծագման մասին, ի թիվս այլ երկրորդական վեճերի՝ ազգային և մշակութային ինքնության վերաբերյալ, որոնք պետք է մի կողմ դրվեն: Այդ գործընթացին կարող են նպաստել տարածքային որոշ հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունը : Հայաստանը չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը , իսկ Վրաստանը, չնայած Ադրբեջանի հետ սերտ կապերին, չի կանգնել Բաքվի կողքին 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ։


Արևմուտքի աջակցությունը կովկասյան ժողովրդավարությունների միությանը կարող է մեղմացնել Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանի հարավային մարզի՝ Սյունիքի մի հատվածի բռնակցմանը, որը սահմանակից է Իրանին և Արևելքում բաժանում է Ադրբեջանը նրա կողմից վերահսկվող Նախիջևան անկլավից: Բաքուն կարող է գայթակղվել նման քայլով և ուժով այն իրականացնել, ինչը կարգելափակի Իրանի մուտքը Հայաստան և Կովկաս, և ցամաքային կապ կհաստատի Հայաստանի թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև Նախիջևանի միջոցով։ Վերջինս կլինի Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքային իրավունքի կոպիտ խախտում։

Այդ համադրության մաս է կազմում նաև Իսրայելը, ևս մեկ ժողովրդավարություն, որն իրեն համարում է արևմտյան արժեքներ կրող, բայց հայտնվել է Կովկասում սեփական արժեհամակարգին հակասող կողմում։ Ադրբեջանը սերտ կապեր ունի Իսրայելի հետ և ձեռք է բերում իսրայելական զենք։ Միացյալ Նահանգները, Իսրայելը, Ֆրանսիան և արևմտյան այլ երկրներ դրական վերաբերմունք ունեն Կովկասի նկատմամբ, և այդ բոլոր երկրներում ապրում են էթնիկ վրացիներ և հայեր իրենց ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի հրեաներ, իրենց նշանավոր համայնքներով:


Իսրայելին ու Վրաստանին կապում են տնտեսական և մշակութային հարաբերությունները, իսկ Հայաստանի հետ Իսրայելի կապերի ամրապնդման համար դեռ շատ բան կարելի է անել։ Վրացական, վրաց-հրեական և հայկական սփյուռքի հետ մերձեցումը կբարելավեր հայ-իսրայելական հարաբերությունները, վրաց-հայկական հարաբերությունները և Հարավային Կովկասի և Լևանտի հարաբերությունները, քանի որ հայերն ապրում են Լիբանանում, Սիրիայում և Իսրայելում:

Արևմտյան տերությունները և հեղինակավոր վերլուծական կենտրոնները պետք է ապացուցեն, որ Հայաստանի և Վրաստանի միջև մրցակցությունը վնասում է երկու ազգերին՝ մանրամասն նկարագրելով, թե ինչպես ռազմավարական դաշինքը առաջ կմղի նրանց տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։ Չափազանց կարևոր է նաև, որ երկու երկրներին անհրաժեշտ է հեռատես ղեկավարություն, որը հասկանում է դաշինքի ներուժը և կգտնի դրանցից յուրաքանչյուրի հարուստ ժառանգությունը փառաբանելու ուղիներ՝ օգտագործելով սփյուռքի իրենց ազդեցիկ համայնքները: Նման ռազմավարությունը թույլ կտար շրջանցել անբարեխիղճ խաղացողների «բաժանիր և տիրիր» քաղաքականությունը, որոնք ձգտում են փոքր երկրներին ծառայեցնել իրենց քմահաճույքներին, իսկ Թբիլիսիին և Երևանին ավելի նշանակալի տեղ գրավել գլոբալ աշխարհակարգում։

Խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի տեսակետի հետ:

Հեղինակային ոճը պահպանված է:

Աղբյուր: The Washington Diplomat. Armenia and Georgia.

ECIR փորձագիտական խմբի կարծիքը «Հայաստանն ու Վրաստանը պետք է ձեւավորեն կովկասյան ժողովրդավարությունների դաշինք» հոդվածի վերաբերյալ

Հոդվածի հեղինակը նշում է այն արդիական թեզը, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերները առավել նշանակալից են դարձնում Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցությունը :
Իսկապես, Երևանի և Թբիլիսիի միջև գործընկերության որակապես նոր ռազմավարական մակարդակի անցումը բխում է երկու երկրների ազգային շահերից։ Հայտնի է, որ հայ-վրացական փոխգործակցությունը տարբեր ոլորտներում պատմական արմատներ ունի։ Վրաստանը և Հայաստանը հնագույն քրիստոնեական նախաեվրոպական քաղաքակրթության երկու մասնիկեն, որոնք պահպանվել են մինչ օրս։ Նրանք պետք է աշխատեն իրենց քաղաքակրթական դերը՝ ամրապնդելու ուղությամբ, միավորելով իրենց երկրների ներուժը, ձեվավորելով ընդհանուր անվտանգության տարրեր՝ տարածաշրջանում իրենց ուրույն ինքնությունը պահպանելու համար։

Հայաստանն ու Վրաստանն ունեն ոչ միայն ժողովրդավարական արժեքների և քրիստոնեական ժառանգության երկու կետերը, որոնց վրա կարող են կառուցել իրենց փոխգործակցությանը, ինչպես նշված է հոդվածում, այլև միասնական պետության և ընդհանուր մշակութային տարածքի, ռազմաքաղաքական միությունների պատմական փորձ, ինչպես նաև հսկայական պատմական ժառանգություն: Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը կարող է լինել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտային հաղորդակցությունը, տնտեսական համագործակցությունը, համատեղ ֆինանսական և ներդրումային գործիքների ստեղծումը, կրթական, գիտական, տեխնոլոգիական ոլորտների զարգացումը, , համատեղ զբոսաշրջային համալիրի զարգացումը, մշակույթի ոլորտում փոխգործակցությունը և յուրահատուկ ինքնությունը ու քաղաքակրթության պահպանումը:

Չնայած այն հանգամանքին, որ այսօր Հայաստանն ու Վրաստանը տարբեր մոտեցումներ ունեն անվտանգության հարցերի շուրջ, և այդ երկրները գտնվում են միմյանց դիմակայող մեծ տերությունների ազդեցոըթյան գոտում, նրանց համագործակցության համար ստեղծված են չափազանց բարենպաստ պայմաններ: Մասնավորապես, Երևանի և Թբիլիսիի ձգտումը հաստատելու ժողովրդավարական համակարգեր, երկու երկրների ներքին տնտեսական և քաղաքական լուրջ գործընթացները, տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտությունը, տարածաշրջանում անվտանգության փոփոխվող ճարտարապետությունը, փոփոխության են ենթարկում հայ-վրացական հարաբերությունները՝ ստեղծելով զարգացման նոր հեռանկարներ, որոնք հիմնված են համատեղ աշխատանքի փորձի վրա։

Հայաստանը և Վրաստանը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու իրենց նպատակներին հասնելու համար, բայց նույնիսկ «ընդհանուր ճանապարհի» այս հեռանկարը թույլ կտա Հայաստանին և Վրաստանին սկզբունքորեն նոր քաղաքական և տնտեսական հարաբերություններ հաստատել Հարավային Կովկասում։

Չնայած նրան, որ հեղինակը կարծում է, որ երկու երկրներն էլ պետք է դիմակայեն տարածաշրջանային գերտերություններին, մասնավորապես Ռուսաստանին և Իրանին, ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռված մոտեցումները կնպաստեն Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Երկու երկրների համար էլ կարևոր է զարգացնել երկկողմ հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, որոնք ձևավորում են տնտեսական և էներգետիկ անվտանգության տարրեր՝ առանց ինքնիշխանության համար վտանգների ու երրորդ կողմերի ազդեցության ։

Ավելին, հաշվի առնելով երկրորդ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում նոր աշխարհակարգի ձևավորումը և ուժային կենտրոնների միջև հավասարակշռության բացակայությունը, երկու երկրները չպետք է հարթակ դառնան երրորդ ուժերի միջև առճակատման համար, քանի որ դա կարող է զգալի վտանգ ներկայացնել Հայաստանի և Վրաստանի շահերին։


Միայն Հայաստանի եւ Վրաստանի միջև հաջող համագործակցությունը կկարողանա զգալիորեն ամրապնդել երկու պետությունների դերն ու դիրքը տարածաշրջանում, ինչպես նաև թույլ կտա նրանց դիմակայել այս անկայուն պատմական ժամանակաշրջանում:

Թեև այս պահին երկու երկրներն ունեն տարբեր արտաքին քաղաքական առաջնահերթություններ, չի կարելի չնկատել երկկողմ հարաբերություններում ակտիվության բարձրացումը և նոր երկկողմ օրակարգի ձևավորումը:


Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների կարևոր հիմնաքարերից մեկը, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, հետևյալ սկզբունքն է.
Հայաստանը չի կարող վտանգ ներկայացնել Վրաստանի անվտանգության համար, իսկ Վրաստանը չի կարող վտանգ ներկայացնել Հայաստանի համար։ Այս սկզբունքի անվիճելի ճանաչումն ու պահպանումը կարող է երկկողմ հարաբերությունները հասցնել որակապես նոր մակարդակի և ամրապնդել փոխադարձ վստահությունը երկու հարևանների միջև։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: ECIR հարթակի նյութերն օգտագործելիս հղումը պարտադիր է: