Հրաչյա Մարգարյանը ծնվել է Գյումրիում (Հայաստան), սակայն վաղ մանկությունից ապրել է Ռուսաստանում։ Կրթություն է ստացել Վլադիվոստոկում (FEFU), Մոսկվայում (MGIMO, PSTGU), Միլանում (UCSC) միջազգային հարաբերությունների, համաշխարհային քաղաքականության, դասական աստվածաբանության և միջազգային բիզնեսի բնագավառներում։ Ստեղծել է մի շարք բիզնես նախագծեր։ Վերջերս նա սկսեց զբաղվել հասարակական գործունեությամբ և բարեգործությամբ։

Հարգելի պարոն Մարգարյան, մինչ մեր բուն թեմային անցնելը, պատմեք Հայաստան տեղափոխվելու Ձեր որոշման մասին։
Հայաստան տեղափոխվելու ցանկություններ ու մտադրություններ միշտ էլ եղել են, սակայն վերջնական որոշումը կայացվել է 2020 թվականին Արցախյան պատերազմից հետո, որպեսզի ունենամ իմ ներդրումը երկրի վերածննդին նպաստելու համար։
Ի՞նչ ծրագրեր եք արդեն իրականացրել, ի՞նչ ծրագրեր եք նախատեսում։
Այս պահին մենք ստեղծել ենք Հայաստանում բիզնեսին աջակցելու և համակարգելու հարթակ՝ www.am.business բազմաֆունկցիոնալ կենտրոնի ձևաչափով։ Որոշ ժամանակ անց կստեղծվի լիարժեք հարթակ՝ այսպես կոչված պարզ լուծումների գրասենյակ, որը պետք է թափանցիկ և արդյունավետ միջավայր ձևավորի ձեռնարկատերերի համար։
Շուտով կգործարկվի www.am.investments ներդրումային հարթակը, որի նպատակը կլինի Հայաստանի ներդրումային ներուժի իրացումը, ներդրումային գործիքների և արդյունավետ լուծումների ստեղծումը։ Գործարկման փուլում է նաև արտասահմանյան արտադրողներին Հայաստան ներգրավելու և «Made in Armenia» ռազմավարության ներքո նրանց տեղայնացման ծրագիրը, ինչպես նաև «Արտադրված է Հայաստանում» ազգային ապրանքանիշի ստեղծման ծրագիրը: Ի թիվս այլ բաների, «ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամը շեշտ է դնում պետական մտածողությունը ձևավորող հասարակական նախագծերի վրա։ Կին դիվանագետ Դիանա Աբգարի հուշարձանի կանգնեցման նախագիծը դրանցից մեկն է www.dianaabgar.com
Կպատմե՞ք Ձեր հիմնադրամի գործունեության մասին։
«ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» զարգացման հիմնադրամը www.national.center ստեղծվել է սոցիալական ծրագրերի իրականացման, ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման և պետական մարմիններին աջակցման համար՝ ազգային խնդիրները լուծելու նպատակով: Այս ամենի համար ստեղծվում են կոնկրետ նախագծեր, հասանելի և ժամանակակից ռեսուրսներ, որոնց մասին ավելի վաղ խոսել եմ։ Հիմնադրամը նաև օգնում է քաղաքացիների և կազմակերպությունների կողմից ներկայացվող խոստումնալից նախագծերի առաջխաղացմանը և իրականացմանը:
Ինչո՞ւ որոշեցիք նախաձեռնել դիվանագետ Դիանա Աբգարի հուշարձանի տեղադրումը։
Ես հասկանում եմ, որ այսօր պետք է ավելի գործնական լինել։ Բայց պետք է հասկանալ, որ սիմվոլիզմի և պետական մտածողության ձևավորումը շատ կարևոր է մեր քաղաքացիների և ապագա սերունդների շրջանում։ Ի զարմանս ինձ, շատ քչերը գիտեն Դիանա Աբգարի և նրա ավանդի մասին Հայաստանի Առաջին Հանրապետության միջազգային ճանաչման և համաշխարհային քաղաքականության մեջ, ինչպես նաև հայկական գործոնի ձևավորման հարցում։ Բացի այդ, Դիանա Աբգարը մարմնացոլում է պետական ծառայողի օրինակելի կերպարը, ինտելեկտը և մարդկային արժանապատվությունը։ Նա 20-րդ դարի առաջին կին դիվանագետն ու դեսպանն էր, այս փաստը վկայում է, թե որքան դինամիկ և արդիական էր Հայաստանի Առաջին Հանրապետությունն, որն ուներ մեծ ներուժ դառնալու առաջատար երկիր այս տարածաշրջանում, եթե չկորցներ ինքնիշխանությունր։
Այսօր պետական ինքնիշխանության ամրապնդման և զարգացման համար մենք պետք է ապավինենք մեր ունեցած ժառանգությանը։ Այն պետք է վերականգնվի թե՛ քաղաքացիների գիտակցության մեջ, թե՛ մեր պետության քաղաքական ռազմավարության մեջ։ Կարծում եմ, որ Դիանա Աբգարի կերպարը լավագույնս համապատասխանում է դրան:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: ECIR հարթակի նյութերն օգտագործելիս հղումը պարտադիր է:
