Գիտաժողով «Հայաստան-Հնդկաստան. Հազարամյա հարաբերությունների նոր խթաններ»

2022 թվականի նոյեմբերի 28-29-ը Երևանում տեղի է ունենում առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի և Հնդկաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին «Հայաստան-Հնդկաստան. Հազարամյա հարաբերությունների նոր խթաններ», որը կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ-ն և Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը

Քննարկումների օրակարգը շատ հարուստ է՝ պատմական կապերից մինչև երկկողմ հարաբերություններ և մեր ժամանակի գլոբալ մարտահրավերներ։ Ինչպես նշեց
Հնդկաստանում Հայաստանի առաջին Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը, հայ-հնդկական հարաբերությունների հիմնական գործոնն այն է, որ Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է որպես բնական դաշնակից։ Հնդկաստանը հասկանում է Հայաստանի կարևորությունը, որը գտնվում է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում։ Հնդկաստանը դարձել է աշխարհի հինգերորդ տնտեսությունը, իսկ 10 տարվա ընթացքում դարձել է համաշխարհային քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկը։ Աշխարհում Նյու Դելիի ազդեցության աճին զուգընթաց ամրապնդվում են հարաբերությունները նաև Հայաստանի հետ։